Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՌԱԿԱՑ

ԱՌԱԿԱՑ
10.02.2012 | 00:00

ԾԽԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ
Նավաբեկությունից փրկված մի մարդ հայտնվում է անմարդաբնակ կղզում։
Նա ամբողջ օրն աղոթում էր, որ Աստված փրկի իրեն, և ուշադիր նայում էր հորիզոնին` հուսալով, որ շուտով կհայտնվի օգնության շտապող նավը։ Բայց նրա հույսերն անհիմն էին. ոչ մի նավ չկար։
Վերջնականապես ուժասպառ լինելով` մարդը որոշեց կառուցել փոքրիկ մի քոլիկ, որ պաշտպանվի անձրևից ու վայրի գազաններից։
Սակայն մի օր, տուն վերադառնալով, իր քոլիկը բոցերի մեջ գտավ։ Մշահոտը տարածվում էր մինչև երկինք։ Ամենասարսափելին այն էր, որ մարդը զրկվել էր բոլոր պաշարներից։
Հիմա արդեն նա ի վիճակի չէր զսպելու իր հուսահատությունն ու զայրույթը։
-Աստված իմ, ինչո՞ւ ինձ հետ այդքան դաժան վարվեցիր,- հեկեկալով բղավում էր նա։
Հաջորդ առավոտյան նրան արթնացրեց նավի սուլոցը, որը եկել էր փրկելու նրան։
-Բայց ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ,- հարցրեց մարդը նավաստիներին։
-Մենք նկատեցինք քո ծխային ազդանշանը,- պատասխանեցին նրանք։
Հիշի՛ր, մա՛րդ, եթե մյուս անգամ քո փոքրիկ քոլիկն իսպառ վառվի, դա կարող է լինել ծխային ազդանշան, որն ուղարկվել է Աստծո կողմից հանուն քո փրկության։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ